-
24.10.2020|
21:23
Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով դրա նպատակներին:
-
24.10.2020|
21:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Կայսերի քաղաքում, հայտնել է, որ առավոտյան խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
-
24.10.2020|
21:10
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր հայկական ռազմական ինքնաթիռ է խոցվել։ «Հայկական օդանավ խոցելու լուրը բացարձակապես սուտ է»,- «Տելեգրամ» կանալում գրել է Շուշան Ստեփանյանը։
-
24.10.2020|
21:09
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, թե ռուսական S-400 հրթիռային համակարգերի փորձարկումները շարունակվելու են ըստ նախատեսված պլանի։ Նա նշել է, թե դա չի նշանակում, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից։
-
24.10.2020|
21:07
ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։
-
24.10.2020|
21:05
Bombardier կանադական ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային, երբ հաստատվել էլ, որ դրանք տեղադրվում են Թուրքիայում արտադրվող և Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի վրա:
-
24.10.2020|
14:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին և խոսել «լավ առաջընթացի մասին»։
-
24.10.2020|
12:32
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել հարցին, թե ընդունելի՞ է դաշինքի անդամ Թուրքիայի, պահվածքը, որն, ըստ բազմաթիվ հայտարարությունների, իսլամիստ գրոհայինների է Սիրիայից տեղափոխում Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտի:
-
24.10.2020|
12:28
Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարևորը թերևս այն է, որ Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա և հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է։
-
24.10.2020|
12:25
Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 000 մարդ է տեղահանվել, կորցրել տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: